Այդ կատեգորիան չպետք է որոշի իմ երեխի ճակատագիրը․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Ընտրական օրենսգրքով իրավական հնարավորություն սահմանված չէ դատական ակտի հիման վրա անձին ընտրելու իրավունքից զրկելու համար: Օրինակ՝ շահագրիռ անձի դիմումի համաձայն պետք է ընտրելու իրավունքից զրկվեն մերձավորի մահը ծաղրի առարկա դարձնողները, հայրենիքի կործանմանն ուղղված գործողություններ և կոչեր անողները, ֆեյսբուքում և այլ սոցցանցերում անձանց վիրավորողները:
 

Այդ կատեգորիան չպետք է որոշի իմ երեխի ճակատագիրը: Ընդ որում՝ ընտրելու իրավունքից զրկելը պետք է խարան լինի և համարվի ամոթալի երևույթ, նման անձինք պետք է մեկուսացվեն հասարակությունից, մինչև խելքները գլուխները չհավաքեն: Փոխարենը օրենքով ընտրելու իրավունքից զրկվել են ծանր ու առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտվածները: Իսկ ով ասեց, որ նրանց մեջ չկան հայրենասեր մարդիկ»:

Քաղաքականություն