Չինաստանը կաջակցի Իրանին ուժային քաղաքականությանը և ահաբեկչությանը դիմակայելու հարցում

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Իրանին իր ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության, ուժային քաղաքականությանը և ահաբեկչությանը դիմակայելու, քաղաքական բանակցությունների միջոցով իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության և բարեկամության սկզբունքի հիման վրա հետագա բարելավելու և զարգացնելու հարցում։


Վան Ին այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, որը գտնվում է Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։


Վան Ին ասել է, որ Չինաստանը, որպես համապարփակ ռազմավարական գործընկեր, պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ փոխադարձ վստահությունը խորացնելու, համագործակցությունը ամրապնդելու, փոխանակումները ընդլայնելու և Չինաստան-Իրան հարաբերությունների կայուն և երկարաժամկետ զարգացումը խթանելու համար։


Չինաստանը բարձր է գնահատում Իրանի հանձնառությունը միջուկային զենքից հրաժարվելու հարցում, հարգում է Իրանի իրավունքը միջուկային էներգիան խաղաղ օգտագործելու հարցում և կարևորում է Իրանի կողմից խաղաղության ձգտումը դիվանագիտական միջոցներով։ 

Քաղաքականություն