Հասարակություն
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ մենք արդեն ունենք վերջնական արտադրված ու հաստատված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ Հայաստանում, ու հիմա քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց նա։
Հիշեցնենք` «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3