Քաղաքականություն

Որն էր Փաշինյանի՝ Կապան այցի իրական նպատակը․ «Հրապարակ»

Որն էր Փաշինյանի՝ Կապան այցի իրական նպատակը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։…

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր:
 

Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։
 

Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինք» կուսակցությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականին Կապանում նույնպես համայնքային ընտրություններ էին, եւ կրկին Փարսյանն էր առաջադրվել, իսկ ՔՊ-ն այսօրվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանին էր առաջադրել, եւ անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին, բայց պարտություն կրեցին:

Սա ՔՊ-ի առաջին պարտությունն էր, ընդ որում` այն պահին, երբ երիտասարդ իշխանություններն իրենց ռեյտինգի պիկին էին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք. Արմեն Գրիգորյանը՝ Հորադիզից Մեղրի ճանապարհի մասին

Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները կարող են վերականգնվել, եթե դրանցում միլիարդավոր դոլարներ ներդրվեն։ Այ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250