ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը` Փաշինյանի լուսանկարը աշխատասենյակներում փակցնելու մասին

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հարցերը քննարկում են միջգերատեսչական կառույցները, նրանք են քննարկում նաև, թե որ թվականների քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատում և սահմանագծում։

 

«Աշխատակազմն առանձին քննարկում չի անում։ Այդ հանձնաժողովները տարբեր ֆորմատներով քննարկում են, այո։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը տարբեր մակարդակներում քննարկվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

 

Ինչ վերաբերում է տարբեր գերատեսչություններում պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի փակցնելուն և նախկինում Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում կախելը Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատվելուն, Արայիկ Հարությունյանը նկատեց.

 «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»։

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Հարություննյանի պատասխանին, գրել է.

 

« Պարո՛ն Հարությունյան, չհամոզեցիք... որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում:
     Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ, օրինակ Հիտլերը ընտրված էր, և նրա նկարներն ամենուրեք փակցված էին, որին ես որևէ հակափաստարկ չեմ կարող բերել: Բայց դա արդեն Ձեր ընտրությունն է»:

Քաղաքականություն