Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով. Իոաննիսյանը մեղադրում է Անահիտ Ավանեսյանին
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով Կորոնավիրուսից միավոր բնակչության վրա գրանցված մահերի քանակով երեկ Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը: Այլ կերպ ասած՝ որևէ երկրում տոկոսային հարաբերակցությամբ երեկ այդքան շատ մարդ չի մահացել COVID-ից, որքան Հայաստանում: Երեկ վիրուսից մահացել է 62 մարդ, իսկ նախորդ ամսում այդ վարակը 1000-ից ավել մարդու կյանք է տարել Հայաստանում: Եվ այս ամենն արդյունք է վակցինացիայի պրոցեսի ու դրա հանրային կոմունիկացիայի շատ վատ կազմակերպմամբ: Մարդիկ ժամեր են ծախսում, որ տեղեկատվություն գտնեն այն մասին, թե որտեղ վակցինացվեն: Շատ քչերն են կամավոր պատրաստ մի օր ծախսել, որպեսզի գտնեն վակցինացվելու տեղ և անցնեն հերթերի միջով: Այս ամենն արդյունք է նաև վակցինաների մասին մարդավարի հանրությանը չպատմելու և անգործության, որն այս հարցում դրսևորում է Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը: Այս ամենն արդյունք է Առողջապահության նախարարի ապիկարության և խայտառակ վատ հանրային խոսքի (Անահիտ Ավանեսյանն այնքան վատ է խոսում թեմայից, որ նույնիսկ պատվաստվելուն դրական նախատրամադրված մարդիկ են մտքափոխվում): Եվ, իհարկե, չի կարելի մոռանալ, որ Առողջապահության նախարարին և ՊՈԱԿ-ի ղեկավարին նշանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող իր մեղքի բաժնով: Հ. Գ. Վակցինաների դեմ պայքարողներ կան գրեթե բոլոր երկրներում, բայց այս գրողի տարած անտիռեկորդին հասավ հենց Հայաստանը»: |

Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերակա...
«Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու». Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ մոտակա մի քանի տարին...
Ո՞ր դեպքում կկարողանաք մուտք գործել ԱՄՆ. դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբեր...