Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց միևնույն ժամանկ նշեց, որ որևէ ռեալ վտանգ չկա. Սանոսյան

Մենք Գորիս-Կապան ճանապարհից ձեռք չենք քաշելու, այդ ճանապարհը մերն է՝ բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է: Այսինքն՝ դեռ դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը ցույց կտա՝ դա այսպե՞ս է, թե՞ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և հայտնեց, որ զուգահեռ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհը, ինչպես նաև Շուռնուխ, Որոտան և Բարձրավան առանձին մոտեցող ճանապարհները.

«Հետագայում մտածում ենք, որ այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանց շրջանցող հատվածներ կառուցել, որ ընդհանրապես խնդիր չունենանք; Մեր նպատակն է՝ այդ ճանապարհը միշտ օգտագործել»,-ասաց նախարարը:

Սանոսյանը հաստատեց, որ Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց միևնույն ժամանկ նշեց, որ որևէ ռեալ վտանգ չկա:

Քաղաքականություն