Գորիս-Կապան ավտաճանապարհը շատ անվտանգ է. ԱԱԾ փոխտնօրեն
ԱԱԾ փոխտնօրենը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Փայալասարում ամեն ինչ նորմալ է․
«Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»։
Հավաստիացրեց նաև, որ Գորիս-Կապան ավտաճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն (կանգնեցնում - խմբ․)»։
Հարցերին՝ ինչպե՞ս է իրավիճակը Փայլասարում անփոփոխ, եթե, ըստ բազմաթիվ պնդումների, ռուսական զորակազմը իջել է բարձունքից և ինչպե՞ս է Գորիս-Կապան ավտաճանապարհն անվտանգ, եթե ադրբեջանցիներն օրեր առաջ ՀՀ հերթական քաղաքացու ավտոմեքենան էին կանգնեցրել, հայհոյել ու հարվածել մեքենային, Արամ Հակոբյանը մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ»։
Նշված քաղաքացու մասնակցությամբ տեսանյութն էլ, ասաց, որ չի տեսել։ Մեկ նախադասությամբ էլ արձագանքեց լրագրողների դիտարկմանը, որ իրեն հորդորել են չխոսել։ «Ինձ ոչ ոք չի կարող հորդորել», - ասաց նա ու հեռացավ՝ մնացած բոլոր հարցերին ընդհանրապես չարձագանքելով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերակա...
Ո՞ր դեպքում կկարողանաք մուտք գործել ԱՄՆ. դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբեր...
«Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու». Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ մոտակա մի քանի տարին...