Չար վարորդները գտան ձևերը՝ բալերը դեսից-դենից հավաքագրելու. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխոստիկանապետին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ մտցրեցին, որով շատ էին ոգևորվել։
«Հիմա դուք կարո՞ղ եք գնահատել, այդ համակարգը մեզ ի՞նչ արդյունք ապահովեց, սկզբի շրջանում, ոնց որ թե, լավ էր, բայց, ոնց որ թե, մեր չար վարորդները գտան ձևերը բալերը դեսից-դենից հավաքագրելու՝ իրենց ամուսինների հաշվին, ընկերների հաշվին, մենք դրա դեմը ո՞նց պետք է առնենք», - փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ եթե դեմն առնելու ձևը չեն գտել, պետք է արագ օրենսդրական առաջարկ պատրաստեն։
Փոխոստիկանապետը արձագանքեց, թե բալային համակարգն իր արդյունավետությամբ էական ազդեցություն ունեցել է, այդուհանդերձ, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։
«Այս պահի դրությամբ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում, իսկ, ինչպես գիտենք, տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցված է Երևանը, ըստ այդմ, Երևանում ՃՏՊ-ների արդյունքով զոհերի թիվն ավելի քիչ է, քան՝ մարզերում, հետևաբար, բալային համակարգն իր արդյունավետությունը տվել է», - նշեց ՀՀ փոխոստիկանապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերակա...
Ո՞ր դեպքում կկարողանաք մուտք գործել ԱՄՆ. դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբեր...
«Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու». Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ մոտակա մի քանի տարին...