Բայդենի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով. Սպիտակ տունը` նախագահի հնարավոր վարակման մասին
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի խոսնակ Ջեն Պսակին վարակվել է կորոնավիրուսով։ Հաղորդման մեջ նաեւ նշվում է, որ Պսակին նախագահ Բայդենի եւ Սպիտակ տան աշխատակազմի անդամների հետ շփումներ չի ունեցել։
Նա հոկտեմբերի 27-ից գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում, քանի որ իր ընտանիքի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
Հայտնի է նաեւ, որ Սպիտակ տան խոսնակի մոտ կորոնավիրուսային սուր ախտանշաններ չկան և նա շարունակում է աշխատել տանից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան մտադիր է ավելացնել Bayraktar անօդաչուների թիվը
Ուկրաինան մտադիր է ավելացնել ունեցած թուրքական Bayraktar անօդաչուների թիվը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի զինված ուժե...
Իրանի ՀՕՊ-ը երկու ամերիկյան անօդաչու է որսացել
Իրանի հակաօդային պաշտպանությունը Հորմուզի նեղցում անցկացվող «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ժամանակ երկու ամերիկյան...
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հավանականության մասին. Bloomberg
Միացյալ Նահանգները ԵՄ դաշնակիցներին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է դիտարկել հնարավոր ներխուժումն Ուկրաինա, քանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծիկ». Բրազիլիայում թութակը երթևեկությունը կարգավորող տեսախցիկի հետ «խաղ է խաղացել»
Բրազիլիայում երթևեկությունը կարգավորող տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է թութակը «ծիկ» (peekaboo) խաղացել տեսախցիկի հետ: Հ...