Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը,-ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:- Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»:
Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին:
Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում:
Ես մշտապես աշխատել եմ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:
Նմանատիպ հոդվածներ
Արձակուրդները ևս մեկ շաբաթով չեն երկարաձգվում՝ տեղեկությունները սուտ են. ԿԳՄՍ
Այսօր մի շարք լրատվականներ տեղեկություն տարածեցին, որ աշնանային արձակուրդները կրկին մեկ շաբաթով երկարաձգվել են՝ մինչև նո...
Դպրոցներում արձակուրդը կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ դպրոցներո...
Պարտադիր պատվաստման հրաման ուղղակի գոյություն չունի. ՊՆ
Ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ բանակում, լուրջ բացատրական աշխատանքներ են տարվում` կորոնավիրուսի դեմ պատվաստման...
Նախարարությունը՝ դպրոցական արձակուրդների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությո...