Սպասում ենք դրական ազդակի Բաքվից. ԱԽ քարտուղար
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը», - ասաց նա։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար որևէ խանգարող հանգամանք չկա այս պահին։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», - ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում հայտարարել է, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։
«Կարծես թե, սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։
Նա նաև ասաց, որ խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։
«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում», - նշեց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
Սահմանային իրավիճակը խառն է. Սասուն Միքայելյանի կոչը
Սահմանային իրավիճակը խառն է, պարզ է՝ ոչ բարվոք է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ պատգամավորը՝ վարչապետին
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հա...