Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Արցախի դեմ ագրեսիայում «բարոյական աջակցության» համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ուժեղ Թուրքիայի գովասանքներից հետո, որը կարեւոր տեղ է գրավում միջազգային ասպարեզում, Ալիեւը երախտագիտության խոսքեր է շաղ տվել Անկարայի հասցեին՝ անձամբ Էրդողանի եւ եղբայրական թուրքական պետության «քաղաքական եւ բարոյական աջակցության համար» Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի գործում: Համեստությունը, որով Ալիեւը նկարագրել է Թուրքիայի մասնակցությունն ագրեսիային, անզուգական է։ Փաստորեն, Թուրքիայի անմիջական մասնակցությունը, դրա ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ցամաքային տեխնիկայի օգտագործումը, զինյալների տեղափոխությունը՝ այդ ամենը «բարոյական աջակցություն» է։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ պատգամավորը՝ վարչապետին
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հա...
«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց». Նաիրի Հոխիկյան
«2018-ից արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է ու այդ պատերազմում մենք պիտի պարտվենք»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւ...