Իշխող քաղաքական ուժը շարունակում է շահարկել հոկտեմբերի 27-ի հարցը. Աղվան Վարդանյան
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տևական ժամանակ ետ մղեց մեր երկրի զարգացումը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձանագրելով, որ կատարված ողբերգությունից քիչ դասեր ենք քաղել՝ հաշվի առնելով հատկապես իշխող քաղաքական ուժի վարքագիծը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ «իշխող քաղաքական ուժը շարունակում է շահարկել հոկտեմբերի 27-ի հարցը՝ ելնելով իր նեղ խմբակային շահերից»:
Հարցին՝ թե միջադեպից 22 տարի անց ի՞նչն է խոչընդոտում գործի ամբողջական բացահայտմանը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ անձինք կան այս գործով հարցաքննված, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 27-ի գործը ամբողջական քննվել է, այդ օրը խորհրդարանում բոլոր ներկաները հարցաքննվել են, այդ թվում՝ ինքը.
«Գործից մի մաս է առանձնացված, բայց որքան էլ փորձեն շահարկել հարցը, այս 22 տարիների ընթացքում որևէ այլ հավանական վարկած առաջ չի քաշվել: Սա այնպիսի մի ոճրագործություն էր մեր պետության հանդեպ, որ ես չեմ բացառում՝ նույնիսկ տասնյակ տարիներ հետո հնարավոր չլինի պարզել՝ արդյո՞ք սա զուտ մի քանի ստահակների ոճրագործությունն էր, թե՞՝ կար այլ երկրների անվտանգության մարմինների կողմից ուղղորդված գործակալների մասնակցությունը: Սա շատ բարդ խնդիր է, բայց նրանք, ովքեր միանշանակ հասցեներ են նշում, դա անում են քաղաքական նեղ շահարկումների նպատակով»,-ասաց Աղվան Վարդանյանը և շեշտեց, որ այս հարվածն ուղղված էր մեր պետականությանը և հնարավոր է, որ նույնիսկ տասնյակ տարիներ հետո ինչ-որ ճշմարտություններ ի հայտ գան.
«Այն, ինչ գործի նյութերի մեջ կա, նման հիմք չի տալիս, կրկնում եմ՝ այս իշխանության շահարկումները զուտ քաղաքական շահարկման, նախկիններին մեղադրելու ցանկություն ունեն, տակն ուրիշ ոչինչ չկա»,-ասաց Աղվան Վարդանյանը:
8-րդ գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին խորհրդարանում մի շարք անվտանգային միջոցառումներ էին ձեռնարկվել՝ պատճառաբանելով, թե այս խորհրդարանում հոկտեմբերի 27 է եղել, իսկ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը համեմատականներ էր անցկացրել ներկա լրագրողների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախաձեռնող Նաիրի Հունանյանի միջև, որը ևս լրագրող էր.
Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝«սրանք հիվանդ մտքի արտահայտություններ են»:
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը. Ալիև
Կովսականում (Զանգելան) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի...
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հաստատել է. կիրառվել են Bayraktar-ներ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածա...
Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը...
Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվ...