Էրդողանի և Բայդենի խորհրդականները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Սալիվանը և Քալընը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանը, Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում: Նշվում է, որ կողմերը համաձայնել են տարաձայնությունների կարգավորման և երկկողմ կառուցողական կապերի պահպանման համար երկխոսության շարունակման կարեւորության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը. Ալիև
Կովսականում (Զանգելան) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի...
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հաստատել է. կիրառվել են Bayraktar-ներ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածա...
Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը...
Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվ...