Էրդողանն ու Ալիևը օկուպացված Վարանդայի նոր օդանավակայանում կտրեցին կարմիր ժապավենը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Վարանդա։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում կառուցված միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայի կառավարական ինքնաթիռը։ Էրդողանին կարմիր գորգի վրա է դիմավորել Ադրբեջանի նախագահը,- այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները մասնակցել են միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, միասին կտրել կարմիր ժապավենը։

Երկու երկրների առաջնորդները կմասնակցեն նաև Զանգիլանում «խելացի Ագրոպարկի» հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ կտրվի Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան- Աղբենդ և Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհների շինարարության աշխատանքների մեկնարկը։

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ամսում՝ Թուրքիայի աջակցությամբ։

Քաղաքականություն