Քաղաքականություն

Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե. Sputnik

Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե. Sputnik
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցելու համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։«ՀՀ օդային…

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցելու համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։

«ՀՀ օդային տարածքով թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, վճարում են թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան այն հարցի, թե որքան գումար է վճարում ավիաընկերությունը, Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ դա կախված է մի շարք գործակիցներից։ Մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։

Սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։

 

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական Ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել դեպի Բաքու և Նախիջևան ուղևորատար չվերթերի համար։

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250