Քաղաքականություն

Հեռանկարում ունենք մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը. վարչապետ

Հեռանկարում ունենք մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը. վարչապետ
Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի…

Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը, խորհրդարանում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց նաև, որ 2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թվականի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250