Հասարակություն

Ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է. Քյարամյան

Ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է. Քյարամյան

Ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է։ Կառավարության նիստում ՀՀ վարչապետից և ԿԳՄՍ նախարարից այս մասին հետաքրքրվեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ 

«Եթե նախատեսված չէ, արդյոք չարժի՞ ակնհայտ ցածր արդյունքներ գրանցած ուսուցիչների համար որոշակի բացասական հետևանքներ առաջացնել»,-նշեց ՔԿ նախագահը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջնարդյունքում բացասական հետևանքներ կլինեն, բայց մարդիկ պետք է ունենան 2-րդ, 3-րդ և գուցե 4-րդ հնարավորությունը, որից հետո արդյունքները կամփոփեն։ 

«Որակավորումը չհաստատած որևէ ուսուցիչ չպետք է մեր դպրոցում աշխատի։ Սա է մեր ռազմավարական նպատակը, բայց մենք հիմա չենք ուզում ասել, որ թեստը չանցաք, շնորհակալություն, ցտեսություն։ Կլինեն 2-րդ և 3-րդ փորձերը, և դրանից հետո նրանք, որոնք որակավորումը չեն հաստատի, բնականաբար հանրակրթական ոլորտում չենք կարող թույլ տալ, որ աշխատեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250