Հասարակություն

Լուսանկարներ․ Ադրբեջանը կրակել է ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ

Լուսանկարներ․ Ադրբեջանը կրակել է ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է լուսանկարներ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված սանիտարական մեքենայից։ 

 

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

 

[08b8c12b63df585eefb57a10c223114c.jpg]

 

[fa868accd643f9a4621d10cdb1938f20.jpg]

 

[7d44ed0ef72ec0aa0a6289cf73052cd7.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250