Երեկվա անքուն գիշերը փաստեց, որ առաջնայինը անվտանգությունն է․Էլինար Վարդանյան

Խնդիրները, որոնք վերհանվել էին մի քանի ամիս առաջ, ավելի խորացել են և ըստ էության, նոր լուծումներ գտնելու հրամայական են առաջադրել: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:


 

«Հայաստանի ներքին կյանքում նույն մթնոլորտն է շարունակվում: Շարունակվում են քրեական գործեր, ապօրինի կլանքներ, սպառնալիքներ: Շարունակվում է պետական տեռորը ընդդիմադիր գործիչներից շահերի հանդեպ,ց ուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամվորներ: Ընդդիմադիր պատգամավորներ կան, որոնք խնդիր ունեն Հայաստանի մեկնելու հետ կապված: Արդեն մի քանի ամիս է՝ չի գործում դատական էլեկտրոնային մակագրման համակարգը: Ըստ էության, մկագրումը տեղի է ունենում կամայականորեն, մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,- ասաց նա:


 

Էլինար Վարդանյանի խոսքով, լուրջ հետընթաց է ապրում նաև խոսքի ազատությունը, և հետեւողականորեն խոչընդոտներ են ստեղծվում լրատվամիջոցների համար.


 

«Գիտեք, որ քրեականացվեց վիրավորանքը և դա լուրջ ահազանգ է խոսքի ազատության տեսակետից: Սահմանափակվում է հավաքների ազատությունը, ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի: Սա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական արժեքների համար: Գիտեք, որ խոսքի ազատության սահմանափակման առումով մտահոգություն է հայտնել նաև Freedom House-ը, որը կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրվորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը»:


 

Վարդանյանը նկատեց, որ առաջնայինը արտաքին մարտահրվերներն են.


 

«Երեկվա անքուն գիշերը, երբ բոլորը սպասում էին Արցախի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության, թեև պետք է փաստենք, և այդ պաշտոնական տեղեկատվությանն այնքան էլ չեն վստահում: Բայց ներքին մրտահրավերներն անտեսել ևս չենք կարող: Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր և պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձեւ»,- ասաց նա:

Պատահարներ