
Չինաստանը պատմական թռիչք իրականացրեց տիեզերք. «Շենչժոու -13»-ը մտել է ուղեծիր

Չինական «Շենչժոու -13» տիեզերանավը հաջողությամբ մտել է ուղեծիր: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Համացանցում տարածված այս անհավանական գեղեցիկ լուսանկարում պատկերված է չինական հրթիռի արձակումը ուղեծրային կայան:
3 տայկոնավտներից (տիեզերագնացներից) կազմված անձնակազմը, որը ղեկավարում է կին տիեզերագնաց Վանգ Յապինգը, այնտեղ կմնա վեց ամիս, ինչը կլինի ամենաերկար տիեզերական թռիչքը Չինաստանի պատմության մեջ: