ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ չունեն ընկերության շահած մրցույթի հետ․ «Եվրոասֆալտ» ընկերության հայտարարությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին։
««Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն առ այն, որ ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ և այդ մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ, ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ անգամ չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ:
Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում:
Նշենք նաև, որ ոչ Կ. Սիմոնյանը ոչ Ա. Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին: Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:
Ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը՝ 50%, և Գրետա Թադևոսյանը՝ 50%:
Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը, ապա այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար: Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ անտեղի շահարկումներից և ընկերության բարի համբավի վերաբերյալ ոտնձգություններից: Օրենքի խախտման կասկածների դեպքում կոչ ենք անում դիմել իրավապահ մարմիններին: Ընկերությունն իր հերթին պատրաստ է տրամադրել ցանկացած տեղեկատվություն»,-նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
COVID-19-ից ծննդկան է մահացել. Ավանեսյանը գրառում է արել
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրե...
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական ռազմական ոստիկանության մեքենայի վրա. ՊԲ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում...
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Համացանցում և մամուլում տեղեկություն է տարածվում, որ, զինվորականների հաղորդմամբ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում...