Հասարակություն
Որքան է կազմում պետբյուջեի եկամուտը․ մանրամասնում է ՊԵԿ նախագահը
«2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ», - կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։
«Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել», - ասաց Ռուստամ Բադասյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
Այսօր արցախցին սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում. Թաթոյանը մանրամասնում է
14-օրյա թեստավորման պարբերականությունը կկրճատվի. նախարարը հայտարարություն տարածեց
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0