Ինչու է «Նոր Արաբկիրում» թեստի արժեքը 15000 դրամ, ինչպես է ԱՆ-ն մեկնաբանում. մանրամասներ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ  «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում թեստի արժեքը 15000 դրամ է։ 

 

 «Ո՞նց է բացատրվում դա. առիթից օգտվո՞ւմ են, թե՞ իրենց իրավունքն է, թե՞ խախտում են նախարարի հրամանը»։

 

Аuroranews-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ: Նա զարմացավ, թե ինչու է հարցն իրենց ուղղում: Խոսնակի խոսքով` գնագոյացման հետ նախարարությունը որևէ առնչություն չունի: Ոչ հրաման և ոչ էլ որևէ որոշում կա, որով լաբարատորիաները կամ ԲԿ-ները պետք է ինչ որ գին սահմանեն:

 

Մենք կապ հաստատեցինք նաև «Նոր Արաբկիր» բուժահստատություն,մ որտեղից էլ ասացին` առողջապահական կենտրոնը չէ, որ իրականացնում է թեստավորումները, այլ նրանք պայմանագրով համագործակցում են «Դավիդյանց լաբորատորիաների» հետ: Նարնք են կատարում նմուշառումները և տալիս պատասխանները: Պայմանագրով է սահմանված այդ գինը: Կենտրոնից նշեցին սակայն, որ այսօր որոշվել է պայմանագիրը փոփոխել ու իջեցնել գինը: Թե որքան կարժենա` հստակ չէ, բայց ըստ նախնական տեղեկությունների` 12000 դրամ կդառնա:

Քաղաքականություն