Ադրբեջանական կողմի` Թաղավարդի ուղղությամբ կրակ բացելու փաստով նախաքննություն է ընթանում

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թաղավարդ գյուղի գնդակոծման փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

 

2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն