Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է, նրան որևէ մեկը տուգանելու իրավունք չունի. փաստաբան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղվանից գործատուներն ունեն հաշվառման մատյան վարելու պարտավորություն, որտեղ պետք է հաշվառեն պատվաստված կամ ՊՇՌ տեստ հանձնած աշխատողների տվյալները։
 

Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան որևէ մեկը տուգանելու իրավունք չունի։

Այո, նախարարի հրամանով գործատուն պարտավոր է վարել մատյանը սահմանված ձևով, բայց բովանդակության համար տուգանվել չի կարող։
 

Դիցուք, եթե դուք վարում եք այդ մատյանը և աշխատողի անվան մոտ չեք նշում տեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու մասին, ապա ձեր հանդեպ կազմված վարչական ակտը առոչինչ է։ Այդպիսին է նախարարի հրամանով գործատուների վրա դրված պարտավորությունը։ 
 

Վարում եք մատյանը՝ նշանակում է կատարում եք հրամանի պահանջները»։

Քաղաքականություն

Պատահարներ