
Քանի մարդ է պատվաստվել Քրեակատարողական հիմնարկներում

Մինչ դրսում մարդկանց մի մասը երկմտում է՝ պատվաստվել, թե ոչ, Քրեակատարողական հիմնարկներում շատ քիչ տոկոս է պաստվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ․ ըստ արդարդատության նախարարության փոխանցման՝ 938 դատապարտայից պատվաստվել է 125-ը։ Գրում է Հրապարակը։
«ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում պահվող կալանավորված անձինք և պատիժ կրող դատապարտյալների COVID-19 համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են տարածքային առումով ՔԿ հիմնարկին մոտ գտնվող պոլիկլինիկական ծառայություններում, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի միջոցով: Պատվաստումների գործընթացն արդեն իսկ սկսված է և իրականացվում է սահմանված կարգով. 12.10.2021թ. դրությամբ ՔԿ հիմնարկներում գտնվող ազատազրկված անձանցից պատվաստվել է 125-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔԿ հիմնարկները համարվում են փակ հաստատություններ և վարակի ներթափանցումը տվյալ տարածքներում հասցված է մինիմալի՝ ազատազրկված անձանց COVID-19 թեստավորումները կատարվում են ըստ կլինիկական դրսևորումների: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ստորաբաժանումները ներկայումս ապահովված են համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով և առողջապահական համակարգի համապատասխան ծառայությունների հետ միասին կատարում են ամեն ինչ՝ վարակի ներթափանցումը ՔԿ հիմնարկներ կանխելու համար»,-նշեցի նախարարությունից։
Նաեւ ասացին, որ, երբ դատապարտյալները նախանշաններ են ունենում, ապա նրանց համար թեստն անվճար է։
Հավելենք, որ կառավարության վերջին նիստում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների նկատմամբ աննախադեպ կոշտ արտահայտվեց. «Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Եվ վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց»։
Նշենք, որ Հայաստանում վակցինացիան մեկնարկել է ապրիլից։ Մինչև օրս առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է բնակչության 11,5 տոկոսը ,ու այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է վերջինը մնալ տարածաշրջանում։ Այս պահին կիրառվում է 4 տեսակի պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական «ԱզտրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ Վի», չինական «Սինոֆարմը», որի պակաս է առաջացել Հայաստանում և արդեն «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, որը օրեր առաջ բերվեց Հայաստան։