
Նյու Յորքում նավթի գինը թարմացրել է 7-ամյա ռեկորդը

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ֆյուչերսային գործարքների գինը սակարկությունների ավարտին կազմել է մեկ բարելի դիմաց 80,52 դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին յոթ տարվա ընթացքում: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նախկինում այս ցուցանիշը գերազանցվել էր 2014-ի հոկտեմբերի 31-ին: Օրվա ընթացքում աճը կազմել էր 1,5%: 2020 թվականի հոկտեմբերի համեմատ, երբ համավարակի պատճառով կոշտ լոքդաուններ եղան, նավթի արժեքի աճը կազմել է 125%:
ԱՄՆ -ում նավթի գների աճը տեղի է ունենում աշխարհի այլ հատվածներում էներգետիկ ճգնաժամի ֆոնին: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ճգնաժամը պայմանավորված է աշխարհի առաջատար երկրներում համավարակից հետո տնտեսության վերականգնման բարձր տեմպերով, իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կվատթարանա: