Իրանը հայտարարել է՝ ապացույցներ ունի, որ Ադրբեջան ահաբեկչական խմբավորումներ են տեղափոխվել
Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ահաբեկչական խմբավորումները տեղափոխվել են Ադրբեջան, գրում է Iran Front Page-ը:
«Իրանը նույնիսկ ձեռք է բերել նրանց խոսակցությունները (աուդիո ֆայլեր) և դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո»,- երեքշաբթի Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա ընդունելի չէ, և նրանց ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են աջակցել մեր մտահոգությանը»,-ասել է նա:
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի և բազմաշերտ, և երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,-պարզաբանել է նա։
«Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանա, որ Իրանն ու Ադրբեջանի Հանրապետությունը ունենան բարեկամական կապեր: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուրեր և փորձում են ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա՝ սեփական նպատակներին հասնելու համար», - ավելացրել է նա:
«Կովկասյան զարգացումներում մենք շեշտել ենք, որ հարևան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն. համապատասխանաբար, մենք ողջունել ենք Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը: Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու ճիշտ մեթոդը չէ և ընդգծել ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», - ասել է խոսնակը:
«Իրանն ու Ռուսաստանը օգնել են դիվանագիտական բանակցություններ վարել պատերազմող կողմերի միջև», - ասել է ամուլի խոսնակը՝ անդրադառնալով անցյալ տարի Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի պատերազմին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչ է ասել Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջ...
Վահան Քերոբյանը լավ նորություն է հայտնում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հայտնվել է&n...
Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն. մանրամասներ
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մ...