Ձեր աջակցման հիմնադրամն ասում է՝ գնամ էներգետիկա անեմ, խայտառակություն ա․ Սուքիասյան

Թուրքիայից հագուստ և մնացած ապրանքներ ներկրելն արգելել ենք. գիտենք, որ ՌԴ-ն շատ լավ կտորներ է արտադրում, Հայաստանում կարող են այդ կտորներով ապրանքներ ստանալ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը՝ դժգոհելով սակայն, որ համակարգող կառույց չկա։

«Էս տեխնիկական օգնությունն ով է կատարելու, որպեսզի մեր կառույցների հետ բանակցի, ռուսական կտորի իրացման խնդիրը լուծի, էստեղից պատրաստի ապրանքը ՌԴ-ում փոխարինի 3-րդ երկրներից գալուն», - նշեց Սուքիասյանը։

Պատգամավորն ասաց, թե առանձին ինստիտուտ պետք է լինի՝ բոլոր հնարավորությունները գնահատող, թե Հայաստանն ինչ կարող է անել։

«Ձեր աջակցման հիմնադրամն ասում է՝ գնամ էներգետիկա անեմ, խայտառակություն ա։ Էս կարգի աջակցություն է պետք։ Ո՞վ է էդ ուղեկցողը լինելու, ով է էդ հարթակը ստեղծողը լինելու։ Ոչ էդ ծառայույթուն մատուցող կառույցները կան, ոչ էլ՝ պետական աջակցություն կա։ Էդ հիմնադրամները լուրջ պետք է էս կարգի խնդիրներով զբաղվեն», - դիմելով էկոնոմիկայի փոխնախարարին՝ ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Արձագանքելով՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարեց, որ տնտեսական դիվանագիտության ռազմավարության մեջ թիրախային է լինելու այդ կետը։

Քաղաքականություն