Հասարակություն

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. Փաշինյանը կգա խորհրդարան․ «Ժողովուրդ»

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. Փաշինյանը կգա խորհրդարան․  «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ լրատվականի տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ:

Իշխանության աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել:

Նախ՝ ՔՊ-ականները պետք է ակտիվ լինեն, յուրաքանչյուրն իր հանձնաժողովում պետք է այնպես անի, որ խորհրդարանական ընդդիմությանը «ճնշի», իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնի իրենց բոլոր անելիքները: Առաջիկայում բյուջեն կսկսեն քննարկել նախ Աժ հանձնաժողովներում, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է նախագիծն ԱԺ օրակարգում ներառել:

Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալը, քանի որ վերջինս անձամբ է պատրաստվում խոսել 2022 թվականի բյուջեի մասին: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի վրա հույս չի դնում Փաշինյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250