Պատերազմ, որով կավարտվի մեր իրականությունը․ Դավիթ Գրիգորյան
5165 շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՊԱՏԵՐԱԶՄ, որով կավարտվի մեր իրականությունը
Վախենու՞մ եք։ Ես` չէ։ Դրա փոխարեն պատրաստվում եմ։ Մարտական պատրաստվածության դասընթացներ, դաշտային վարժանքներ և այլն։
Ինչու՞ եմ դրա մասին պատմում ձեզ, որովհետև ամենժամյա դիտարկումներ եմ անում, մշտադիտարկում։
Առաջին լուսանկարում թուրք֊իրանական սահմանին կառուցված բետոնից պատն է։ Այսօր ավարտվել է դրա 54 կիլոմետրանոց հատվածին ավելացված 20 կիլոմետրանոց կտորի շինարարությունը։ Բետոնի պատի հաստությունը մոտ կես մետր է, բարձրություն` 3 մետր։ Վանի նահանգապետը շինարարության ավարտի կապակցությամբ հայտարարություն է արել, որ սահմանի բետոնապատման աշխատանքները շարունակվելու են։
Պատի ողջ երկայնքով 104 ամրացված հենակետ կա կառուցված։ Թուրք֊իրանական սահմանը վերահսկում են այս պահին մի քանի տասնյակ միավոր զրահամեքենաներ, անօդաչու հետախուզական ու հարվածային թռչող սարքեր։ Տեղադրվում են ջերմային ու գիշերային տեսանելիության սարքեր։
Դրան զուգահեռ արդեն երկրորդ ինքնաթիռն է թուրքիայից թռնում ադրբեջան` ռազմամթերքով բեռնված (նկար 2)։
Շնորհակալություն, որ գոնե ՀՀ օդային տարածքով չի թռնում։
Եվ այս ամենի ֆոնին, երբ թշնամին կրկին մինչև ատամները զինվում է, պատերազմ է պլանավորում, Երևանում նստած անմեղսունակները խաղաղություն են քարոզում։ Ուզում եմ հասկանալ. գուցե նրանք գիտեն մի բան, որ մե՞նք չգիտենք։
Հետո հասկանում եմ, որ դժվար թե, որովհետև սրանց գործողություններն առնվազն վերջին երկու տարում միմիայն աղետի են հանգեցրել։
Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում։
Սկսեք կրակել սովորել։
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։
Պահա՛նջ, ոչ թե զիջում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...