Մտահոգիչ է Սյունիքի հարակից հատվածներում ադրբեջանցիների ամրացումները․ Աբրահամյան

Սյունիքում ստեղծված սպառնալիքները և ռիսկերը  շարունակվում են պահպանվել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր՝  Սյունիք կատարած այցից:

 

Պատգամավորի հաղորդմամբ՝ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ըստ նրա, ռազմական և քաղաքացիական նշանակություն ունեն.

 

«Շատ մտահոգիչ է նաև Սյունիքի հարակից՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմապահ զորամասերի տեղակայման և ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքների հետ»,-ասաց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց, որ այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի ճանապարհը թեև որոշ հարցեր լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջ հարցը չի լուծելու։

Քաղաքականություն