Այսօր կկայանա Առուշ Առուշանյանի դատական նիստը

«Առուշ Առուշանյան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում։ Այսօր տեղի է ունենալու դատական նիստը՝ նրա մասնակցությամբ։

«Սիրելի' համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։

Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»,- գրված է դաշինքի սոցցանցի էջում։

Քաղաքականություն