Ադրբեջանը սկել է իր տարածքում իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ․ Աբովյան

Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԲՀԿ» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

«Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։

Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։

Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։

Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրաձելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։

Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։

Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող ծանր ինքնաթիռներ։

Իսրայելական քաղաքական վերնախավը "դուխ" է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։

Ադրբեջանը սկել է իր տարածքում իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ։

Ռուսաստանը տարածաշրջանում իրանական ռազմա֊դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է շատ պոզիտիվ՝ "նեյտրալիտետով"։

Ամերիկացիները բնավ չեն շտապում "դատապարտել" Իրանին, ինչը նյարդայինացնում է ադրբեջանական վերնախավին։

Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ֊Հյուսիս նախգիծը։

Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։

...

Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։

...

Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե տարածաշրջանային ինչ "ղումար" է ընդանում մեր սուվերեն տարածքների համար։

Լուրջ եմ ասում, ՀՀ-ի "հպարտ" իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց գույություն ունի երկու "պողպատե" հանգամանք։

1. Իրենցից արդեն ոչ մի բան կախված չէ, բոլոր առումներով։

2. Միեւնույն է ինչ ուզում է լինի, մեղավոր են հռչակվելու "սևերը", ‘’նախկինները", "դավադիր ուժերը", մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։

Չե՞ք հավատում…

հարցրեք յուրաքանչյուր "հպարտ քաղաքացու", նա ձեզ ամբողջ "ճշմարտությունը" մի անգամից կպատմի»,-գրել է պատգամավորը։

Քաղաքականություն