Պուտինի հայտարարությունից հետո գազի գները սկսել են նվազել․ ինչ է ասել
Բրիտանական Financial Times պարբերականը հաղորդում է, որ համաշխարհային շուկայում գազի գները սկսել են նվազել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, որ Մոսկվան պատրաստ է օգնել էներգակիրների համաշխարհային գների կայունացման հարցում:
Ինչպես նշում է Financial Times-ը, ՌԴ նախագահի այս հայտարարություններից հետո գազի գները, որոնք չորեքշաբթի ավելի վաղ տարեսկզբի համեմատ տասն անգամ բարձրացել էին, կտրուկ սկսել են նվազել:
ICE բորսայում առևտրի ավարտին գազի գինը կազմել է հազար խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարից պակաս, ինչը 1,5 անգամ ցածր է չորեքշաբթի օրը արձանագրված պատմական առավելագույնից (հազար խորանարդ մետրի համար 1920 դոլար):
Financial Times-ը Մեծ Բրիտանիան անվանում է այն երկրներից մեկը, որն ամենից շատ է տուժել գազի գնի բարձրացումից: Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ոչ քամոտ եղանակին, երբ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում նվազում է, գազին կարող է բաժին ընկնել Մեծ Բրիտանիայում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 50%-ը:
ТАСС-ը հիշեցնում է, որ Պուտինը հոկտեմբերի 6-ին խորհրդակցություն էր անցկացրել էներգետիկայի հարցերով, որի ընթացքում սատարել էր շուկայում գազի առաջարկն ավելացնելու նախաձեռնությունը՝ Եվրոպայում էներգակիրների գնի աճի ֆոնին։ Պուտինը շեշտել էր, որ հարկավոր է քննարկել գաղափարները, որպեսզի այդ ամենն արվի ոչ ի վնաս Ռուսաստանի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Ալիևը նոր հայտարարություն է արել
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթ...
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների 63-րդ փուլը, որն անցկացվել է Անկարայում: Սակայն թուրքական կառավ...