Pfizer-ը դիմում է ներկայացրել 5-12 տարեկան երեխաներին պատվաստելու համար

Այսօր ամերիկյան «Պֆայզր» ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն՝ 5-12 տարեկան երեխաներին իրենց պատվաստանյութով պատվաստելու թույլտվություն ստանալու համար: 

 

Սպիտակ տանը «Քովիդ-19»-ի հարցերը համակարգող Ջեֆ Զինթսը հայտնել է, որ դեղագործական ընկերության հայտը կդրվի քննարկման: Նրա խոսքով՝ երեխաների համար «Պֆայզր»-ի պատվաստանյութը հնարավոր է սկսվի գործարկվել նոյեմբերի վերջ:

«ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը նախատեսում է դա քննարկել խորհրդակցական խորհրդի հետ այս ամսվա վերջին, այնուհետև նույն բանը կանի նաև ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը»,- CNN-ի հետ զրույցում հայտարարել է Ջեֆ Զինթսը:

 

Հիշեցնենք, որ «Պֆայզեր»-ն արդեն ունի պատվաստանյութ 12-ից բարձր երեխաների համար: Տվյալ պատվաստանյութով պատվաստվելու դեպքում քաղաքացիները ստանում են պատվաստման 3 դեղաչափ:

Քաղաքականություն