
ԵՄ չափահաս բնակչության 73,5%-ը ամբողջապես պատվաստվել են, իսկ Հայաստանում՝ 5.5%․ Շուշան Դանիելյան

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր 1309 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս, մահացել է 30 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի․․․ Հոկտեմբերի 1-ի դրությամբ, աշխարհի 184 երկրներում ներարկվել է ավելի քան 6,34 միլիարդ դեղաչափ (օրական շուրջ 31.0 միլիոն), որը բավարար է աշխարհի բնակչության շուրջ 41.3%-ին ամբողջությամբ պատվաստելու համար: ԵՄ երկրներում իրականացվել է 574,9 մլն պատվաստում: Չափահաս բնակչության շուրջ 79,3%-ն ստացել են առաջին դեղաչափը, իսկ 73,5%-ը՝ երկրորդ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 517.047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352.600, երկրորդ դեղաչափ` 164.447, որը կազմում է բնակչության 5.5%: Սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 108.512 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 15,502: Հ․Գ․ Ի դեպ, Հայաստանն այն եզակի երկին է, որտեղ պատվաստման կողմնակիցները պարտվում են պատվաստման դեմ քաղաքացիներին․․․»։