Ադրբեջանը դադարել է օգտագործել մեր օդային տարածքը 2014-ից, նրանց հարցրեք՝ ինչու․ Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ-ի տարածքով Նախիջևան անցած ադրբեջանական ինքնաթիռի դեպքին:
«Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Անդրեբջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների հանդեպ՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի»,- ասել է նա:
Ճշտող հարցին, թե այսինքն երբևէ Հայաստանը և Ադրբեջանը չեն փակել իրենց օդային տարածքը թռիչքների համար և անհրաժեշտության դեպքում հնարավորություն եղել է օգտվել միմյանց օդային ճանապարհներից, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը պատասխանել է. «Երբևէ չի փակվել:Ադրբեջանը դադարել է օգտագործել մեր օդային տարածքը 2014-ից, նրանց հարցրեք՝ ինչու: Իսկ թե ինչու մենք չենք օգտվել ադրբեջանական օդային ճանապարհից, պարզապես կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...