«Վերջը իսրայելցիք մուրազներին հասնելու են ու Ալիևի միջոցով Իրանի միջուկային ծրագիրը վերացնեն»․ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Իսրայելյան Ֆ-35-երն արդեն Ադրբեջանում են։ Իսրայելից հայտարարել են, որ պատրաստ են ավելացնել դրանց քանակը։ Էս էն ա, ինչի մասին շաբաթներ առաջ զգուշացրել եմ ու ահազանգել իմ հարցազրույցներում։
Իսրայելի F-35-երի դեմ Իրանը ոչինչ չի կարող հակադրել, անգամ՝ թուրքական F-16-երի դեմ։ Մի հատ Ս-300-ն ինչ էր՝ ռուսներն անգամ դա չվաճառեցին Իրանին, վերջը տվին Բաքվին։ Իրանցիք կարծես հույսները պոնտի ու իրենց զրահատեխնիկայի գեղեցիկ նկարների վրա են դրել։
Վերջը իսրայելցիք մուրազներին հասնելու են ու Ալիևի միջոցով Իրանի միջուկային ծրագիրը վերացնեն։ Ձեռքի հետ էլ Իրանին մասնատեն։ Էն, ինչը որ, իմ կարծիքով, պլանավորված էր անել դեռ անցած տարի հոկտեմբերին, էն էլ Իրանն իրեն զգույշ պահեց ու չներքաշվեց, Ալիևն էլ շատ չբզբզաց, քանի որ հայկական ուժերի դիմադրությունը մեծ էր, հաղթանակն էլ Բաքվի համար մինչև վերջ երաշխավորված չէր։
Իսկ այժմ Իսրայելը ոչիչի առջև չի կանգնի, քանի որ, ըստ արևմտյան փորձագետների, Իրանը մեկ ամսից առաջին ատոմային մարտագլխիկը կունենա։ Ու ամենավատն էն ա, որ ԱՄՆ-ն ևս հակված է կոշտ միջոցառումների վրա աչք փակելու, գուցե նաև քաղաքական իմաստով աջակցելու։
Միակ բանը, որ կարող է կանխել այս սցենարը, դա Իրանի շուտափույտ վերադարձն է Արևմուտքի հետ միջուկային համաձայնագրին և ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների նախամուտքի թույլատվությունը դեպի իր միջուկային հարստացուցիչներ։
Սոսկ ռազմական մարմնաշարժումների դադարեցումը և սպառնալից հռետորաբանության դադարեցումը, վախենամ, այլևս Իրանին չօգնեն»։