Ունենք Հայաստանի անձնագիր, սակայն որևէ իրավունք չունենք․ հադրութցիների բողոքի ակցիան՝ կառավարության առջև
Հադրութցիները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են լուծել ինչպես բնակարանային, այնպես էլ իրենց կարգավիճակի հարցը։
«Մենք փաստացի տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, սակայն ՀՀ քաղաքացի չենք համարվում։ Ունենք պարտականություններ, սակայն որևէ իրավունք չունենք, այսինքն` չգիտենք, թե ինչ կարգավիճակ ունենք, ովքեր ենք։ Բացի այդ, շուտով ձմեռ է գալիս, և բնակարան տրամադրելու հարցում էլ որևէ տեղաշարժ չկա»,–ասաց հադրութցիներից մեկը։
Տղամարդը հավելեց` ՀՀ անձնագիր 90-ականների վերջին են ստացել, և հիմա որևէ հադրութցի չգիտի, թե ինչ է լինելու իր ճակատագիրը։
Հադրութցիները հայտնեցին` պատկան մարմինների շատ ներկայացուցիչների հետ են հանդիպել, սակայն իրենց խնդիրներն այդպես էլ լուծում չի ստանում։
Մեկ ուրիշ հադրութցի էլ նշեց, որ նույնիսկ չեն հաշվառել` քանի տեղահանված հադրութի բնակարանային խնդիր ունի։
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ 2500 հադրութցի էր լքել ՀՀ–ն, իսկ վերջին մեկ ամսում այդ թվին ևս 500 մարդ է ավելացել։ Եթե մեր խնդիրները չլուծվեն, ես էլ կարտագաղթեմ` բա ի՞նչ անեմ։ Ձմեռվա բերան ուղղակի հրաժարվում են մեզնից»,–ասաց տղամարդը։
Նրանք ասում են` որևէ հույս չունեն պատկան մարմիններից, հատկապես կառավարությունից։
Հադրութցիներն ավելի վաղ կառավարությանն ուղղված նամակ են հղել, որտեղ արծարծված է եղել բնակարանային խնդրի հարցը և այժմ կառավարությունից պատասխան են պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...