Թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում
Թուրքական ազգայնական «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին։
Ըստ ermenihaber-ի՝ «Անսասան եղբայրություն 2021» երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը թուրք-ադրբեջանական պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժությունների:
Հրապարակման համաձայն՝ թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:
Թուրքական աղբյուրը կարևորում է այն, որ թռիչքների ժամանակացույցը համընկել է Թբիլիսիում Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպմանը և ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրերի ստորագրմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...