Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ․ հայտնի է, թե ինչ է ասել

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարան է եկել առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավո�…

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարան է եկել առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ՝ Սանասարյանի գործով ցուցմունք տալու համար։ Թորոսյանի խոսքով՝ ՊՎԾ-ում չարաշահումների լուրն ստանալուց հետո ընկերաբար զանգահարել է Սանասարյանին, ինչպես նաև իր մտահոգություններով կիսվել է ԱԱԾ-ի հետ։

«Իմ տպավորությամբ՝ ՊՎԾ աշխատակիցները մինչև վերջ մոլորեցրել են Սանասարյանին՝ վստահության չարաշահման տեսքով»,- ընդգծեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250