Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է. Ալիևի հայտարարությունը
Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։
«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։
Հիշեցնենք՝ այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական ինքնաթիռներն թռիչքներ են կատարում ՀՀ օդային տարածքով։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...