«Գազպրոմը» ոչ մի անգամ չի հրաժարվել արտասահմանյան սպառողներին գազի մատակարարումների ավելացումից. Պուտին

«Գազպրոմը» ոչ մի անգամ չի հրաժարվել արտասահմանյան սպառողներին գազի մատակարարումների ավելացումից, եթե նրանցից համապատասխան հայտեր են ստացվել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, էներգետիկայի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Եվրոպայում ռուսական գազի խոշորագույն սպառողը՝ ԳԴՀ-ն, 2021 թ․-ի ինն ամսվա ընթացքում 2020 թ․-ի համեմատ 10 մլրդ 124 մլն խորանարդ մետր ավելի շատ գազ է ստացել:

«Դա նախորդ տարվա համեմատ 131,8% է։ Նույնիսկ 2020 թ․-ին, երբ մատակարարումների ընդհանուր ծավալը կրճատվել էր 2019-ի համեմատ, մենք միևնույնն է ԳԴՀ-ին ավելի շատ ենք մատակարարել՝ 4,7 միլիարդ խորանարդ մետրով ավելի»,-ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը 2021թ․-ն անվանել է տնտեսության վերականգնման ժամանակաշրջան։

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 18,8 միլիարդ խորանարդ մետրով ավելի է մատակարարվել, դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելի է»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ եթե այդ տեմպը պահպանվի, Ռուսաստանը կկարողանա Եվրոպա էներգակիրների, այդ թվում՝ գազի մատակարարումների ևս մեկ ռեկորդային ցուցանիշ գրանցել։

Քաղաքականություն