Հասարակություն

Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա. Գրիգորյան

Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա. Գրիգորյան

«5165» ազգային շարժման անդամ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՊԱՏՌԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ:

Իրանի հետ սահմանային բոլոր 4 անցակետերը։ Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա։

Դիլուչու, Կուրբուլագ, Կապիկոյ, Եսենդերե անցակետերը իրանա-թուրքական ցամաքային հաղորդակցության հիմնական երակներն են։ Իրանին այժմ ընտրության առաջ են կանգնեցնում․ Հայաստան, թե թուրքիա ու ադրբեջան։ Ծանր որոշում է սպասվում կայացնել․ մոտ 10 թուրք-ադրբեջանական անցակետ դեպի Ռուսաստան ու Եվրոպա, թե մեկ հայկական՝ դեպի բոլոր ուղղություններ։

Եթե ի պատասխան Իրանն այսօր կամ մոտ ապագայում փակի իրանա-ադրբեջանական սահամանային անցակետերը, ապա թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալները ու պատճառաբանությունները բլիցկրիգ կատարել Սյունիք՝ արևելքից ու արևմուտքից։ Այս սցենարն ավելի հավանական է դառնում Իրանի ու թրքաբեջանի ընթացող զորավարժությունների ֆոնին։

Գրեթե վստահ եմ, որ Իրանը կանխատեսում է նման ելքն ու պատրաստվում է պաշտպանել իր կենսական շահը ՀՀ տարածքում։ Իրավիճակը սրվում է անդադար»,-գրել է Գրիգորյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250