Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է «տարածաշրջանում խաղաղության և կայունության» մասին
Վրաստանում Ադրբեջանի հետ անցկացվող զորավարժությունները նշանակալի են նման կարևոր տարածաշրջանի համար, ինչպիսին Կովկասն է, և օգտակար կլինեն զինված ուժերի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում:
Նա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը լավ հնարավորություն է անվանել՝ հարաբերությունների քննարկման ու հեռանկարների գնահատման տեսանկյունից։ Աքարը հայտնել է, որ հանդիպմանը նաև քննարկվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հարցը։ «Այս տարածաշրջանը կարևոր է տարբեր տեսանկյուններից, նավթագազային խողովակաշարերի տեսանկյունից։ Դրա համար ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար կարևոր է, որ իշխի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է թուրք նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...