Սահակաշվիլու գործով դատական նիստի օրը հայտնի է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու գործով դատական նիստը կկայանա նոյեմբերի տասին։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Բեկա Բասիլայան, նշելով, որ խոսքը այն գործերից մեկի մասին է, որոնցում ներգրավված է Վրաստանի նախկին նախագահը։
Նշենք, որ Սահակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական հանցագործություններում, երկու գործով նրա հանդեպ մեղադրական վճիռ է կայացվել, որոնք նախատեսում են ազատազրկում մինչեւ վեց տարի։ Մնացած գործերը դեռեւս գտնվում են ընթացքի մեջ։ Նրան ներկայացվել է եւս մեկ մեղադրանք՝ Վրաստանի տարածք անօրինական կերպով մուտք գործելը։
Վրացական դատախազությունը հայտնել է, որ Սահակաշվիլու արտահանձնման հարց չի քննարկվում, եւ նա ստիպված է լինելու պատիժը կրել հայրենիքում։
Նշենք նաեւ, որ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է Սահակաշվիլուն՝ ընդդիմադիրների մեկի սպանությունը նախապատրաստելու մեջ, որպեսզի հարուցվի անկարգություններ եւ դրանում մեղադրեն իշխանություններին ու ապակայունացնեն իրավիճակը երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Նախագահին համոզում են ստորագրել օրենքը․ Սարգսյանը 21 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար
Հրապարակը գրում է․ «ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են հանրապետության նախա...