Պարգևատրման համակարգն ամբողջությամբ ՍԴ-ում վիճարկելու ենք. Վարդևանյան

Այսօր ՍԴ մուտքագրվել է դիմում, որը վերաբերում է պատգամավորներին 250 հազար դրամ տրամադրելուն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դրա նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում հասկանալի և ընդունելի չէ։

«Պարգևատրման համակարգն էլ ամբողջությամբ վիճարկվելու է, բայց այն մասով, որը վերաբերում է պետական, քաղաքական պաշտոնյաներին։ Այսինքն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, նրանց տեղակալների, պատգամավորների մասով պարգևատրման ինստիտուտը վիճարկվում է։ Այստեղ չենք տեսնում, որ կարող են իրավաչափ բնույթի գործողություններ լինեն»,-ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ ՍԴ-ին միջնորդել են կասեցնել 250 հազար դրամների մասով գործողությունը։ Պատգամավորի խոսքով առաջիկայում հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ և կփորձեն այդ հարցին լուծում տալ։

Քաղաքականություն